«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ ՝ «Նոր գրքի շեմին» խորագրով հանդիպում բանաստեղծ ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ:
Ողջույնի իր խոսքում Հրանտ Ալեքսանյանը շնորհակալություն հայտնեց ՆԱՄ հիմնադիր Նարեկ Հարությունյանին նախաձեռնության համար՝ ընդգծելով, որ «Նարեկացի» արվեստի միությունը շնչում է մշակույթով, ինչը մեր օրերում շատ կարևոր է:
Գրողը մյուս բանախոսների հետ, ներկայացրեց իր անտիպ բանաստեղծական գիրքը, որ պետք է հրատարակվի մոտ ապագայում:
Միջոցառումը ապագա ժողովածուի յուրահատուկ շնորհանդեսի ձևով էր:
Հրանտ Ալեքսանյանը բանաստեղծ, թատերագիր, թարգմանիչ, հրապարակախոս, հրատարակիչ, բանասիրական գիտությունների թեկնածու է: 20 գրքի հեղինակ է, ինչպես նաև «Ոգի-Նաիրի» գեղարվեստի կենտրոնի տնօրենն է:
12 նոյեմբերի, 2024